ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Հասարակության մեջ որևէ կասկած չկա ԱԺ ընտրության հավաստիության հարցում»

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ազգային ժողովի ընտրության և խորհրդարանում հայտնված երեք ուժերի մասին։
Sputnik
Բաղդասարյան. «Հասարակության մեջ որևէ կասկած չկա ԱԺ ընտրության հավաստիության հարցում»

Բաղդասարյանը շատ դրական է գնահատում ընտրության արդյունքը։

«Համենայն դեպս հասարակության մեջ որևէ կասկած չկա հավաստիության հարցում, ինչը կարելի ասել` նույնիսկ աննախադեպ է։ Որևէ մեկը չի կասկածում` անկախ նրանից, թե դրանք ոմանց դուր են գալիս, թե ոչ»,– ասում է նա։

Ըստ քաղաքագետի` առաջիկա տարիներին խորհրդարանից դուրս ընդդիմադիր բևեռ կձևավորվի, որովհետև խորհրդարանում հայտնված երկու ուժերը կլինեն կառուցողական ընդդիմություն և արմատական ընդդիմության դիրքորոշումներով հանդես չեն գա։

«Այս իրավիճակը հաշվի առնելով` ՀՀԿ–ն հայտարարություն է արել` հուսալով, որ խորհրդարանից դուրս վակուումը կլրացնի հենց ինքը, ինչը, չեմ կարծում, որ իրատեսական է, որովհետև ՀՀԿ–ի նկատմամբ հասարակության վստահությունը շատ ցածր է»,– ասում է Բաղդասարյանը։

Նրա խոսքով` նոր խորհրդարանը միաբևեռ կարելի է անվանել այն իմաստով, որ երեք ուժերը պաշտպանել են հեղափոխության շահերը, բայց նաև այդ ուժերի միջև տարակարծություններ, տարբեր դիրքորոշումներ կան։