Ադրբեջանցի երգչուհին նմանակում է Քիմ Քարդաշյանին. լուսանկարներ

Ադրբեջանում հայտնի մոդել և «գողականության» սիրահար Աֆագ Ասլանին «բռնել» են նմանակման վրա։ Քարդաշյանի ոճով զգեստ կրելու համար Ասլանին քննադատել են Instagram–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ադրբեջանցի երգչուհի Աֆագ Ասլանը օգտատերերի հարձակումների զոհ է դարձել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին նմանակելու պատճառով։

Աղջիկը բավական յուրօրինակ ոճ ունի, շատերն ասում են, որ նա սիրավեպի մեջ է առավել ազդեցիկ «օրենքով գողերից» մեկի` Նադիր Սալիֆովի (Գուլի) հետ։

Վերջին լուսանկարներից մեկում աստղը պատկերված է երեկոյան զգեստով աստիճանների վրա, կիսաշրջված կեցվածքով։ Ընդ որում, առաջին հերթին աչքի է զարնում նրա «հինգերորդ կետը», այդ իսկ պատճառով մեկնաբանություններում անհնար էր խուսափել նրան` հայտնի ամերիկահայ հեռուստաաստղի հետ համեմատելուց։

Sputnik Ադրբեջանին տված հարցազրույցում, Ասլանը նշել է, որ երբեք որևէ պարբերականի չի պատմել իր անձնական կյանքի մասին։ Նրա խոսքով` հանդիսատեսին պետք է հետաքրքրի միայն նրա արվեստը։

Իսկ նրա արվեստը բազմազան է. նա մոդել է, երգչուհի և դերասանուհի։ Ասլանը նախկինում ևս օգտագործել է իր շքեղ կառուցվածքը հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար. նա Instagram–ում բիկինիով լուսանկարներ կամ ամբողջությամբ մերկ տեսագրություններ էր հրապարակում։

Բացի այդ աղջիկը հաճախ օգտագործում է «ճակատագրական գեղեցկուհու» կերպարը։ Վերջերս Մոսկվայում նա նկարահանվել է բավական սադրիչ տեսահոլովակում։ Սյուժեի համաձայն` նա կարճ շորտերով նստած է թանկարժեք ավտոմեքենայի մեջ, հանում է զենքը, դիպչում նրան շուրթերով, այնուհետև դուրս գալիս ավտոմեքենայից և կրակում անհայտ ուղղությամբ։ Ընդ որում, Մոսկվայի փողոցով սլացող և դանդաղեցված կադրում երևացող փամփուշտի վրա գրված է նրա անունը։