Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Արտգործնախարարի պաշտոնակատարը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան այցելած մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչներին։

Չակ Նորիսից մինչև ապագա ամուսին. անվավեր քվեաթերթիկների էվոլյուցիան

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության  ու հանրային դիվանագիտության վարչությունից:

Զոհրաբ Մնացականյանը և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և խորհրդարանական ընտրությունների անցկացման բարձր մակարդակը, մտքեր են փոխանակել ընտրական գործընթացների հետագա կատարելագործման ուղղությամբ համագործակցության շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը իրականացվում են քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, ինչը ամուր հիմք է հանդիսանում երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և դրանց նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար։

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ ընտրությունների արդյունքները վերահաստատեցին ժողովրդի կողմից տրված լայն մանդատը և վստահությունը գործող կառավարության հանդեպ, որը չափազանց ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող՝շարունակելու իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։

Զրուցակիցները բարձր գնահատեցին նաև կանանց ակտիվ մասնակցությունը և դերակատարությունն ընտրական գործընթացում։