Ինչ ակնկալել այսօր «երկնքից». եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպամածությունը կպահպանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Անձրևը timeout է վերցրել՝ հանգստանալու ու նոր թափով տեղալու համար: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ այսօր դժվար թե Երևանում հովանոցի կարիք ունենաք:

Օդի ջերմաստիճանը մարզերում և Երևանում էական փոփոխություն չի կրի:

Չի փոխվի նաև քամու ուղղությունն ու արագությունը՝ հարավ-արևմտյան, 3-8 մ/վ:

Երևանում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +9, դեպի գիշեր կիջնի մինչև +1: