ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկացի գեղասահորդ Թիմոթի Լեդուկը գեղասահորդուհի Էշլի Քեյնին գցել է երկմետրանոց բարձրությունից Golden Spin շարքի մրցումներում ելույթ ունենալու ժամանակ։ Մրցումներն անցկացվում է Զագրեբում (Խորվաթիա)։
Հնարքը, որից հետո տեղի է ունեցել սարսափելի դեպքը, սկսվում է 3։17 րոպեին։
Էշլին գլուխը հարվածում է սառույցին, մի քանի վայրկյան անշարժ մնում, թվում է`նա կորցրել է գիտակցությունը, սակայն մի փոքր շունչ քաշելուց հետո շարունակել է ելույթը։
Սահելուց հետո Քեյնը հանդիսատեսի առաջ է հայտնվում պարանոցին անցկացրած ֆիքսատորով։
Ավելի ուշ աղջիկը սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին հոգատարության և բարեմաղթանքների համար։
«Բոլորին շնորհակալություն բարեմաղթանքների և հոգատարության համար։ Դա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես դուրս եմ գրվել հիվանդանոցից և կշարունակեմ ապաքինվել տանը», – գրել է Էշլին։