ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ օրենքը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
Նշված պայմանագիրը կդադարի գործել 2019թ. ապրիլի 1-ից:
Պաշտոնական Մոսկվան Կիևի քայլը «ապակառուցողական» է որակել ու ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ:
Պորոշենկոյի քայլը քննադատել է նաև ուկրաինական ընդդիմությունը՝ ընդգծելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին: