Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում շփվել է լրագրողների հետ. լուսանկարներ

Լրագրողների հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո Նիկոլ Փաշինյանն առանձնացել է համախոհների հետ զրուցելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik.  Ակնհայտ է, որ «Իմ քայլը» մեծամասնություն է դառնալու: Այս մասին «Իմ քայլի» նախընտրական շտաբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Ինչ է կատարվել մինչ ընտրությունները. աղմկահարույց իրադարձությունների հավաքածու

Լրագրողների հարցին պատասխանելով նա ասաց. «Ակնհայտ է, որ մենք խորհրդարանում մեծամասնություն կունենանք: Այժմ մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք արդյունքները»:

«Որոշ մարդիկ կեսակատակ ընտրություններն անվանեցին ձանձրալի և դա ամենալավ գնահատականն է: Ընտրություններն անցան հանգիստ և կարծում եմ այժմ ժամանակն է սովորել, որ բոլոր ընտրությունները չեն, որ պիտի բուռն իրադարձություններով ուղեկցվեն»,- շեշտել է Փաշինյանը:

Այնուամենայնիվ, նա հավելեց, որ քվեարկել են ընտրողների համարյա թե կեսը, և բոլորը քվեարկության են գնացել սեփական կամքով:

«Պարզ է, որ ՀՀ քաղաքացիները, ըստ էության, խորհրդարանում կձևավորեն հեղափոխական մեծամասնություն, և այդ մեծամասնությունը կկարողանա անցկացնել օրենսդրական բոլոր անհրաժեշտ բարեփոխումները»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետ Փաշինյանն առանձնացավ դաշինքի ներկայացուցիչների հետ՝ քննարկումների համար: