Հայ դահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայի կվերադառնա մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը Ֆինլանդիայում անցկացված դահուկավազքի մրցաշարի ընդհանուր հաշվարկում երրորդ տեղն է գրավել:

Իմատրա քաղաքում կայացած վերջին փուլում (մինչև 20 տարեկանների 15 կմ ազատ ոճ) 19-ամյա Միքայելյանը գրավել է առաջին տեղը: Նա գրանցել է 36 րոպե 30.9 վայրկյան արդյունք:

Հայ դահուկորդը Ֆինլանդիայում հաղթել էր 2 մրցաշարում: Այս տարվա փետրվարին նա Հայաստանը ներկայացրել էր նաև Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: