Կարո Փայլանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքական խորհրդարանի պատգամավորը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին շնորհավորել է Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-HDP) ներկայացնող հայ պատգամավոր Կարո Փայլանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է խորհրդարանական արտահերթ ընտրությունում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

«Ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ։ Շնորհավորում եմ իմ ընկեր Փաշինյանին և նրա թիմակիցներին, որոնք հրաշալի հաղթանակ տարան բռնակալներով լի այս աշխարհում»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով` ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդ տեղում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):

Փաշինյանը ոգեշնչել է Փայլանին. նա պատրաստ է պայքարել