Պարզվեց` Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը ԲՀԿ–ի «ամենառեյտինգային» թեկնածուն էր

Հրապարակվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտնինգային ընտրակարգով ամենաշատ քվեներ ստացած թեկնածուների անունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների շարքում ԱԺ ընտրության քվերակությանը ամենաշատ քվեներ է ստացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։

Հայտնի է` ովքեր են «Իմ քայլը» դաշինքի ամենաշատ քվե ստացած ռեյտինգային թեկնածուները

Կոտայքի մարզում Բաբայանին կողմ են քվեարկել 7472 ընտրող: Երկրորդ տեղում Քաջիկ Գևորգյանն է (Արմավիրի մարզ, 3371), երրորդ տեղում` Վարդան Ղուկասյանը (3198), իսկ չորրորդ տեղում` Նաիրա Զոհրաբյանը (2110):

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ստացել է 656 քվե, Տիգրան Ուրիխանյանը`1154 քվե, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 քվե, «ԲՀԿ» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը`1195 քվե:

Սյունիքի և Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը ստացել է 1492 քվե:

ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):