ՌԱԴԻՈ

Սաքունց.«Խախտումները վերաբերել են ցուցակներում մահացած անձանց առկայությանը»

Դեկտեմբերի 9–ին ՀՀ–ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների ու նախորդ ընտրությունների հետ համեմատած տարբերությունների մասին են խոսում տեղեկան դիտորդները։
Sputnik
Սաքունց.«Խախտումները վերաբերել են ցուցակներում մահացած անձանց առկայությանը»

Հենլսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ այս ընտրություններն անհամեմատելի էին 2017թ–ի խորհրդարանական ընտրությունների հետ` հատկապես վարչական ռեսուրսի կիրառման համատեքստում։  Նրա խոսքով, թեև քաղաքական ուժերից մեկը պարբերաբար ահազանգում էր նման խախտումների մասին, բայց դրանց հետքերով գնացած դիտորդների այցից հետո վարչական ռեսուրսի կիրառման հրահանգավորման մասին տեղեկությունները չեն հաստատվել։

«Մեր դիտարկած տեղամասերի շուրջ 90 տոկոսում ընտրական ցուցակների հետ կապված խնդիր չեն արձանագրվել։ Մնացածում խախտումները վերաբերել են մահացած անձանց ցուցակներում առկայությանը, այլ անձանց փոխարեն ստորագրելու դեպքեր, որոնք շատ քիչ են եղել։ Այսինքն` ընտրական ցուցակների հետ լուրջ խնդիրներ մենք չենք արձանագրել»,– ասաց Սաքունցը։

Կազմակերպության դիտորդների այցելած տեղամասերի 28 տոկոսում արձանագրվել են քվեախցիկներում այլ անձանց, 8 տոկոսում`վկայական չունեցող անձանց ներկայություն։ Սա, Արթուր Սաքունցի խոսքով, պայմանավորված է հանձնաժողովների նախագահների ու անդամների օրենսդրությանը չտիրապետելու ու կազմակերպչական ունակությունների բացակայությամբ։