Ինչքան բողոք է ստացվել և ինչ ընթացքում են դրանք. ԱՊՀ դիտորդների առաքելություն

Առաքելությունը նշում է, որ ընտրական գործընթացի բողոքների և դիմումների դիտարկումն իրականացվել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազության հատուկ աշխատանքային խումբը նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնասիրել է ԶԼՄ–ներում հրապարակված 59 հրապարակումները։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին` ամփոփելով քարոզարշավի ընթացքում ստացված բողոքների և դիմումների ընթացքը։

ԱԺ–ն և կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. Արմեն Սարգսյան

«Գլխավոր դատախազության ուսումնասիրած 59 հրապարակումներից 13–ն ուղարկվել են քննչական մարմիններ` քրեական գործ հարուցելու համար։ Մնացածների ստուգումը շարունակվում է», – ասաց Գումինսկին։

Քարոզարշավի ընթացքում` մինչև 2018թ–ի դեկտեմբերի 7–ը, ՀՀ ոստիկանությունը գրանցվել է 64 իրավախախտում` կապված նախընտրական քարոզարշավներն անցկացնելու հետ։ Դրանցից մեկով հարուցվել է քրեական գործ, 15–ի դեպքում իրավախախտումները չեն հաստատվել, մնացածը գտնվում են քննարկման փուլում։

Վարչական դատարանը ստացել է մեկ հայց` կապված ընտրական օրենսդրությունը խախտելու հետ։ ԿԸՀ–ում ստացվել է մեկ բողոք և մեկ դիմում, որոնք դիտարկվել են։

Առաքելությունը նշում է, որ բողոքների և դիմումների քննարկումը` կապված ընտրական գործընթացի հետ, իրականացվել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։