Բոզոյան. «Քաղաքական վերնախավում դժգոհության ալիք է լինելու իշխանությունների նկատմամբ»
© Sputnik
Նրա խոսքով` Փաշինյանն ԱԺ–ում ունենալու է գրեթե 100 տոկոսանոց ձայներ, որովհետև թե՛ ԲՀԿ–ն և թե՛ Լուսավոր Հայաստանն ի սկզբանե հայտարարում էին, որ չեն լինելու արմատական ընդդիմություն։ «Բարգավաճ Հայաստանը միշտ հայտարարում էր, որ կանգնած է լինելու Նիկոլ Փաշինյանի կողքին, իսկ «Լուսավոր Հայաստանը» միշտ կրավորական դիրք է ունեցել։ Իսկ սա նշանակում է, որ մոտակա տարիներին Փաշինյանին սպասվում է շատ հանգիստ կյանք, առնվազն ԱԺ–ում։ Դա չի կարելի ասել խորհրդարանից դուրս վիճակի մասին` հաշվի առնելով, որ ամենաարմատական ընդդիմությունը` ՀՀԿ–ն, ԱԺ–ից դուրս է մնացել շատ քիչ տոկոսով»,–ասում է Բոզոյանը։
Քաղաքագետը կարծում է, որ քաղաքական վերնախավում հսկայական դժգոհության ալիք է լինելու ներկայիս իշխանությունների նկատմամբ։