Հայաստանը ՆԱՏՕ–ի անդամ դառնալու ցանկություն չունի. Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՆԱՏՕ չի ձգտում, սակայն դաշինքի հետ հարաբերությունները պահպանելու է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik.  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոնական Երևանը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ–ին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում». Լավրովը խոսել է ՀԱՊԿ–ի առավելությունների մասին

«Մենք չենք դիտարկում ՆԱՏՕ–ի անդամ դառնալու փաստը», – ասել է Փաշինյանը արտասահմանյան լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը։

Նշենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):