Դուխով. Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքեց ԱԺ ընտրության արդյունքին

Հայաստանի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում արեց Facebook–ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հպարտանում է հայ ժողովրդով։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցում` արձագանքելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներին։

«Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ:  Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխոոոոո՛վ:)))»,– գրել է նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկության արդյունքները: Հաղթեց «Իմ քայլը դաշինքը։ Ըստ նախնական արդյունքի` այս քաղաքական ուժին կողմ է քվեարկել ընտրողների 70,43%–ը։