Հայտնի է` ովքեր են «Իմ քայլը» դաշինքի ամենաշատ քվե ստացած ռեյտինգային թեկնածուները

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներից ամենաշատ քվե է ստացել Սասուն Միքայելյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ քվե է ստացել «Իմ քայլից» առաջադրված թեկնածու Սասուն Միքայելյանը (31,739 ձայն), որն առաջադրվել էր թիվ 10 ընտրատարածքում (Կոտայքի մարզ):

Դուխով. Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքեց ԱԺ ընտրության արդյունքին

Նրան հաջորդում են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը (25,550 ձայն) և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը (24,172 ձայն): Չորրորդը Արարատի մարզպետ Գարիկ Մնացականյան է։

Հրապարակվել է «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ստացած ձայները՝ ըստ նվազման

ԱԺ ընտրություններում հաղթած տարած «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուների թվում են նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը (22604), պատգամավոր Ալեն Սիմոնյանը (21812), Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը (20934), Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանը (17155), Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը (16508)։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկության արդյունքները: Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը։ Ըստ նախնական արդյունքի` այս քաղաքական ուժին կողմ է քվեարկել ընտրողների 70,43%–ը։