ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԿԸՀ–ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրության քվեարկության արդյունքները: Հանձնաժողովն արդեն մշակել է 1931 ընտրատեղամասերից ստացված տվյալները։
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ է քվեարկել 550317 ընտրող կամ ընտրողների 4.63%–ը,
«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությանը` 7994 ընտրող կամ 0.67%–ը
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը` 46946 ընտրող կամ 3.93%–ը
«Իմ քայլը» դաշինքին` 841339 ընտրող կամ 70.40%–ը,
«Լուսավոր Հայաստան» կուսակցությանը` 76236 ընտրող կամ 6.38%–ը,
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությանը` 6090 ընտրող կամ 0.51%–ը,
«Ազգային առաջընթաց» կուսակցությանը` 3918 ընտրող կամ 0.33%–ը,
«Մենք» դաշինքին` 24 169 ընտրող կամ 2. 02%–ը,
«Օրինաց երկիր» կուսակցությանը`21 488 ընտրող, 1.80%,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը` 19 705 ընտրող կամ 1.80%–ը,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 99 574 ընտրող կամ 8.33%–ը։
Նշենք, որ վերջնական արդյունքը պարզ կլինի, երբ մշակվեն բոլոր (2010) ընտրատեղամասերի տվյալները։
Կուսակցությունների անցողիկ շեմը 5%–ն է, դաշինքներինը` 7-ը:
ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։