Ինչպե՞ս անցավ ԱԺ ընտրության քվեարկությունը. ԱՊՀ դիտորդների գնահատականը

ԱՊՀ երկրների դիտորդների նկատած խախտումները չեն կարող ազդել Հայաստանի Ազգային ժողովի ընտրության արդյունքների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունն անցավ Հայաստանի ընտրական օրենսգրքին և սահմանադրությանը համապատասխան, թափանցիկ և բաց։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին։

Հայաստանի ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները

«Դեկտեմբերի 9–ին կայացած ընտրությունն անցավ բազմակուսակցական հիմքով, թափանցիկ և բաց։ Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները պայմաններ ապահովեցին ընտրողների ազատ կամարտահայտման համար», – ասաց Գումինսկին։

Նրա խոսքով` ԱՊՀ դիտորդներն իրենց գնահատականը տալիս են սեփական դիտարկումների, քաղաքական նյութի վերլուծության և տեղեկությունների հիման վրա` հավաքված երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգի ընթացում։

Խախտումներ եղել են, բայց աննշան, և դրանք չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Մասնավորապես, շարժական քվեատուփեր չեն ապահովվել սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, որոնք չեն կարողացել քվեարկել։

ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հաղթել է «Իմ քայլը» դաշինքը (70,44%), երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` (8,27%), երրորդում` «Լուսավոր Հայաստանը» (6,37%):