Հայաստանի ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները

Արդյունքներն ամփոփելուց հետո հանձնաժողովի անդամները նախագահ Տիգրան Մուկուչյանի առաջարկով ստորագրեցին համապատասխան արձանագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում ամփոփեց խորհրդարանական ընտրության նախնական արդյունքները, որից հետո հանձնաժողովի անդամները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի առաջարկով ստորագրեցին համապատասխան արձանագրությունը։

Դուխով. Նիկոլ Փաշինյանն անմիջապես արձագանքեց ԱԺ ընտրության արդյունքին

Քվեարկության արդյունքները.

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 58 947 քվե կամ 4,70%,

«Քաղաքացու որոշումը»` 8 517 (0,68%),

ՀՅԴ–ն` 48 757 (3,89%),

«Իմ քայլը»` 883 408 (70,44%),

«Լուսավոր Հայաստանը»` 79 921 (6,37%),

«Քրիստոնեա–դեմոկրատական վերածնունդը»` 6 446 (0,51%),

«Ազգային առաջընթացը»` 4 120 (0,33%),

«Մենքը»` 25 138 (2,00%),

«Օրինաց երկիրը»` 12 376 (0,99%),

«Սասնա ծռերը»` 22 821 (1,82%),

«Բարգավաճ Հայաստանը»` 103 736 (8,27%)։

ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։