Արման Հովհաննիսյանին ՌԴ–ում դատում են մահացու ելքով ՃՏՊ–ի համար. նա ընդունել է մեղքը

Արմանի մեղքով մահացել է շտապօգնության բժիշկը, լուրջ վնասվածքներ է ստացել կայանի աշխատակիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. «Lexus»–ի վարորդ Արման Հովհաննիսյանն ընդունել է չկանխամտածված սպանության մեղքը, նրա գործով դատավարությունն ընթանում է Նովոկուզնեցկում։ Այդ մասին հայտնում է City-N պարբերականը։

Ուժեղ հրդեհ Պենզայի բնակելի շենքերից մեկում. հայ տղամարդ է մահացել

Հովհաննիսյանին մեղադրում են ՃՈ կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով մահացել է շտապօգնության բժիշկ Գրիգորի Զայչենկոն, իսկ Ալեքսանդր Մալովը ստացել է ծանր վնասվածքներ։

24–ամյա Արմանը շեղվել է ճանապարհից և նայել հեռախոսին, ինչի պատճառով տեղի է ունեցել ՃՏՊ։

Հայը նշել է, որ պատրաստ է մահացած բժշկի հարազատներին և շտապ օգնության վարորդին հասցված բարոյական վնասը փոխհատուցել։ Տուժածներն առայժմ քաղաքացիական հայցեր չեն ներկայացրել Արման Հովհաննիսյանի դեմ, սակայն բացառված չէ, որ նրանք կօգտվեն այդ իրավունքից։

Արմանին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։