Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել` ինչպես է հայրը հոգ տանում թոռան մասին. զվարճալի լուսանկար

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում մի լուսանկար է հրապարակել, որը հիացրել է նրա բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram–ում հրապարակել է հոր և դստեր զվարճալի լուսանկարը։

«Պահապան պապիկը», – լուսանկարին կից գրել է Օհանյանը։

Հինգ ժամվա ընթացքում ավելի քան 32 հազար մարդ սեղմել է «հավանել» կոճակը։ Բաժանորդները ջերմ մեկնաբանություններ են գրել, ոմանք նշել են, որ փոքրիկ Օլիմպիան նման է հորը։

Հիշեցնենք` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիսն ամուսնացել են 2017 թվականին։ Նույն տարվա սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։