Ռուսաստանը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ չհաղթեց. Զագիտովայի և Կիխիրայի ելույթները

Կանանց մենասահքում 2018 թվականի Գրան պրիի չեմպիոն դարձավ Ռիկա Կիխիրան։ Նա յոթ միավորով առաջ անցավ Ալինա Զագիտովայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Վանկուվերում Գրան պրիի եզրափակիչ փուլի ընթացքում օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան չկարողացավ առաջ անցնել Ճապոնիայի ներկայացուցիչ Ռիկա Կիխիրայից։

Ճապոնացին կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ սահմանեց` 82,51 միավոր։

Նշենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր ու աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան չմասնակցեց Գրան պրիի եզրափակիչ փուլին, քանի որ չէր հաղթահարել Փարիզում անցկացված ընտրական փուլը։

Կիխիրան հիասքանչ սահք և անհավանական դիմացկունություն դրսևորեց։ Մարզիկի վերջնական արդյունքը 233,12 միավոր էր։ Իսկ Ալինան միայն 226,53 միավոր հավաքեց։ Գրան պրիի եզրափակիչի երրորդ հորիզոնականում հայտնվեց Ելիզավետա Տուկտամիշևան։

Ի դեպ, 2013 թվականից ի վեր Ռուսաստանն առաջին անգամ զիջեց կանանց մենասահքի Գրան պրիի չեմպիոնի տիտղոսը։