Ռուսաստանի հավաքականի երիտասարդ մարզիկը մահացել է հեռախոսի պատճառով. ԶԼՄ

Հայտնի է, որ աղջիկն անհավանական գեղեցիկ էր, բարի ու տաղանդավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի հավաքականի երիտասարդ մարզիկներից մեկը հեռախոսի պատճառով մահացել է լոգարանում։ Ողբերգական դեպքի մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։ Պարբերականը չի հայտնում`որ մարզաձևով էր զբաղվում աղջիկը։

Հարկադիր վայրէջք Ռոստովում. ինքնաթիռում ուղևոր է մահացել

Հայտի է, որ նա 15 տարեկան էր, ծնվել էր Իրկուտսկում, անհավանական գեղեցիկ էր, իսկ «այս տարվա գարնանը Ռուսաստանի առաջնությունում աղմկահարույց հաղթանակ էր գրանցել»։

«Համառուսական մրցաշարից հետո աղջիկը հայտնվել էր Ռուսաստանի հավաքականում, որտեղ նա պետք է համաշխարհային մակարդակով մրցեր։ Աղջիկն ակտիվորեն պատրաստվում էր առաջիկա մրցույթին, երկար ժամանակ էր հատկացնում մարզումներին ու երազում էր աշխարհի չեմպիոն դառնալ», – գրում է պարբերականը։

Աղջիկը բջջային հեռախոսով լոգարան է գնացել ու սարքը միացրել լիցքավորիչին։ Բջջայինը ջրի մեջ է ընկել։

Նախնական վարկածի համաձայն` նա հոսանքահարվել է։

Աղջկա ընկերները հայտնում են, որ նա բարեկեցիկ, բարի ընտանիքից էր, նրան գնահատում էին ու հպարտանում նրա հաջողություններով։

Mash տելեգրամ–ալիքը հայտնում է, որ մահացողը Իրինա Ռիբնիկովան է։