Հարկադիր վայրէջք Ռոստովում. ինքնաթիռում ուղևոր է մահացել

Ուղևորը մահացել է Թել Ավիվից Մոսկվա մեկնող օդանավում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Թել Ավիվից Մոսկվա թռչող օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Պլատով» օդանավակայանում. ուղևորներից մեկը հանկարծամահ է եղել։

«Մոսկվա 24»–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

Հայտնի է, որ մահացած տղամարդը բուժում է ստացել Իսրայելում, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայան էր ուղևորվում։