Փաշինյանը կնոջ և դստեր հետ է գնում քվեարկության. լուսանկար

Նիկոլ Փաշինյանը հերթական սելֆին է արել, բայց լուսանկարը հրապարակել է նրա կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ է գնացել Ազգային ժողովի ընտրությանը քվեարկելու։ Նրանք լուսանկարվել են ճանապարհին, կինը լուսանկարը հրապարակել է Facebook սոցիալական ցանցում։

«Գնում ենք քվեարկելու»,– լուսանկարին կից գրել է նա։

 

Փաշինյանը քվեարկելու է 8/16 ընտրատեղամասում (Մայիսի 9-ի փողոց, 133 մանկապարտեզ)։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։