ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրում մասնակցել է 504 ՀՀ քաղաքացի

Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը հաղթել է ինտերնետ քվեարկության արդյունքներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik.  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին արտերկրից էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք ունեցող 729 ՀՀ քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 504 քաղաքացի:

Փաշինյանի համաքաղաքացիներն ու ապարանցիներն աչքի ընկան ակտիվությամբ. ԿԸՀ-ի տվյալները

Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած նիստում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Արտերկրից ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք է ունեցել 729 ՀՀ քաղաքացի, նրանցից ընտրություններին մասնակցել է 504-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 39 է: Քաղաքացիները ընտրելու հնարավորություն են ունեցել միայն կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին»,- ասաց Մուկուչյանը:

Արտերկրից քվեարկող քաղաքացիներն իրենց ձայները բաշխել են հետևյալ կերպ.

Միայն Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել քվեարկությանը

«Հայաստանի հանրապետական» կուսակցություն- 9 կողմ ձայն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 3 կողմ ձայն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 11 կողմ ձայն

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 393 կողմ ձայն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 25 կողմ ձայն

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 4 կողմ ձայն

Պասիվ մասնակցության պատճառներն ըստ Աշոտյանի, Միրզոյանի և փորձագետի

«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 0 կողմ ձայն

«Մենք» կուսակցությունների դաշինք- 0 կողմ ձայն

«Օրինաց երկիր» կուսակցություն- 1 կողմ ձայն

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- 6 կողմ ձայն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 13 կողմ ձայն

Էլեկտրոնային քվեարկությունը ավարտվել է քվեարկության օրվանից 7 օր առաջ: Քվեարկության արդյունքներն ամփոփվել են ՀՀ-ում քվեարկությունից հետո:

Օրվա կադր. Նիկոլ Փաշինյանը մտահո՞գ է

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց, անկախ սեփականության ձևից, արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: