Աննախադեպ քարոզարշավ ենք ունեցել. Օսիպյան

Վալերիյ Օսիպյանը հույս ունի, որ այսօր պետք է որ խնդիրներ չլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արդեն կատարեց իր քաղաքացիական պարտքը Երևանի թիվ 10/54 ընտրատեղամասում։

ԱԺ արտահերթ ընտրությունները. ինչ է կատարվում այս պահին. ուղիղ հեռարձակում

Օսիպյանը հայտնել է, որ ընտրություն է կատարել «հանուն լավ Հայաստանի»։

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընտրական խախտումների կանխարգելման ուղղությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցներին, ոստիկանապետը նշեց. «Օրենքով նախատեսված կանխարգելիչ աշխատանքները լավ են իրականացվել։ Նախորդ ընտրությունների հետ համեմատելով ասեմ, որ աննախադեպ քարոզարշավ էր։ Գրեթե չենք ունեցել նախընտրական քարոզարշավի խախտումներ»։

Հաշվի առնելով ոստիկանության ձեռնարկած միջոցառումները`Օսիպյանը հույս հայտնեց, որ այսօր պետք է որ խնդիրներ չլինեն։