ՌԱԴԻՈ

Բիչախչյան. «Ընտրողների վերջնական թիվը 2 573 779 է»

Երեկվա դրությամբ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական թիվը, դա է` 2 573 779 ընտրող։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասացՈստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Մնացական Բիչախչյանը։
Sputnik
Բիչախչյան. «Ընտրողների վերջնական թիվը 2 573 779 է»

«Սրա հետ միաժամանակ հրապարակվել է ընտրողների թիվն ըստ գտնվելու վայրի, ովքեր դիմել են և պետք է քվեարկեն։ Այդպիսիք  12 545–ն են։

Արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիները միայն էլեկտրոնային տարբերակով կարող են քվեարկել, նրանք են դիվանագետներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների անդամները։

Հաշվառում չունեցող անձիքն 206 են։ Ստացիոնար բուժման մեջ հիվանդանոցներում գտնվող անձինք, ովքեր դիմում են ներկայացրել, որպեսզի ընդգրկվեն ընտրողների ցուցակում 844 են»,–ասաց Բիչախչյանը։

Նրա խոսքով` մինչև ցուցակների վերջնական հրապարակումը ոստիկանությունն անընդհատ միջոցներ է ձեռնարկել առկա անճշտությունները հայտնաբերելու ուղղությամբ։