Սա ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունն է լինելու. Վանեցյան

Ընտրակաշառքի մասին ահազանգեր ԱԱԾ–ն չի ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Սա լինելու է ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրությունը։ Այսօր Երևանի 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Սերժ Սարգսյանը կգնա՞ ընտրության. բացահայտում է Վիգեն Սարգսյանը

Նա հայտարարեց, որ ընտրություն է կատարել` հանուն ազատ Հայաստանի, որտեղ քաղաքացին է լինելու որոշողը։

Ներկայացնելով ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակը` Վանեցյանը հայտնեց, որ այն վերահսկվում է, արտառոց դեպքեր չեն եղել։ «Հոսանքազրկված են եղել մի քանի ընտրատեղամասեր, բայց շատ արագ վերականգնվել է»,– ասաց նա։

Իսկ ընտրակաշառքի մասին ահազանգեր ԱԱԾ–ն չի ստացել։