Լևոն Շիրինյանը քվեարկել է հանուն արարչագործական Հայաստանի

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը լրագրողներին ասել է, թե ինչ հույսեր ունի ընտրություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հանուն արարչագործական Հայաստանի։ Այս հույսով է քվեարկել «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը։

Բարգավաճ Հայաստանը երբեք կաշառք չի բաժանել, չի էլ բաժանելու. Ծառուկյանը քվեարկեց

«Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի, վեհի համար»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում։

Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իրենց կուսակցության համար հաջող է անցել։

Նշենք, որ ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։