17։00-ի տվյալներ. ԿԸՀ–ն հայտնեց` ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը

Ընտրողների ակտիվությունը մեծ չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրողների մասնակցության ցուցանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ժամը 17 ։00–ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.54 տոկոսը։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Նրա խոսքով` ընտրելու իրավունք ունեցող 2 592 479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 1 025 002–ը։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։