Սպիտակում ուժեղացվել է հսկողությունը. ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի մարզի Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԱԺ ընտրության քվեարկությունն ավարտվեց. պատմական օրը` լուսանկարներով

«Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։ Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով անմիջապես Սպիտակ քաղաքում ուժեղացվել է հսկողությունը»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բոլոր ընտրատեղամասերի մոտ ոստիկաններ են հերթապահում:

Նշենք, որ 20։00-ին Ազգային ժողովի ընտրության քվեարկությունն ավարտվեց։ Հանձնաժողովների անդամներն այժմ հաշվում են քվեները։