Սերժ Սարգսյանը գնացել է քվեարկության

ՀՀ նախկին նախագահը քվերակության է գնացել կնոջ հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ եկավ իր քաղաքացիական պարտքը կատարելու։

Ռիտա Սարգսյանին ընտրատեղամասի մոտ ծաղիկներ նվիրեցին։

Սարգսյանն այս անգամ ևս մատնահետք հանձնելու հետ կապված խնդիրներ ունեցավ։ Ամուսինները քվեարկեցին և արագ հեռացան` չպատասխանելով լրագրողների հարցերին։

Նշենք, որ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այժմ գրանցված է ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր համայնքի Անկախության փողոցի 1 հասցեում։

Հիշեցնենք, որ ՀՀ 3–րդ նախագահը սեպտեմբերի 23–ին չէր մասնակցել Երևանի ավագանու ընտրության քվեարկությանը։ Ի դեպ, այդ ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը չէր մասնակցում։