ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
Օրենքով սահմանված ժամկետում 9 կուսակցություններն ու 2 դաշինքները ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին։ Դեկտեմբերի 5–ին նրանք նախընտրական փոխանցումների ու ծախսերի մասին հայտարարագրեր են ներկայացրել, որոնց հիման վրա վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը տեղեկանք է կազմել։
- «Հայաստանի հանրապետական» կուսակցություն. մուծվել է 128 մլն 7 հազար 200 դրամ, ծախսվել է 127 մլն 342 հազար 492 դրամ,
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն. մուծվել է 6 մլն 115 հազար 480 դրամ, ծախսվել է 6 մլն 115 հազար 480 դրամ,
- «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն. մուծվել է 47 մլն 87 հազար դրամ, ծախսվել է 47 մլն 86 հազար 922 դրամ,
- «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք. մուծվել է 273 մլն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 մլն 590 հազար 708 դրամ,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն. մուծվել է 52 մլն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 մլն 105 հազար 391 դրամ
- «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն. մուծվել է 2 մլն 985 հազար դրամ, ծախսվել է 2 մլն 984 հազար 700 դրամ,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն. մուծվել է 490 հազար դրամ, ծախսվել է 489 հազար 400 դրամ,
- «Մենք» կուսակցությունների դաշինք. մուծվել է 31 մլն 461 հազար 150 դրամ, ծախսվել է 31 մլն 459 հազար 837 դրամ,
- «Օրինաց երկիր» կուսակցություն. մուծվել է 18 մլն 248 հազար դրամ, ծախսվել է 18 մլն 246 հազար 932 դրամ,
- «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն. մուծվել է 14 մլն 315 հազար 800 դրամ, ծախսվել է 14 մլն 315 հազար 258 դրամ,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. մուծվել է 104 մլն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 մլն 671 հազար 425 դրամ։
ԱԺ ընտրությանը մասնակցեցին 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված էին 1444 թեկնածու, որոնցից 12–ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին։