Կաթողիկոսը քվեարկել է մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ընտրական պարտքը կատարեց Էջմիածնի 14/11 ընտրական տեղամասում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Սարգսյանը քվեարկելուց հետո կատակեց. «Ո՞ր բարբառով խոսեմ։ Գյումրո՞ւ»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է Վահրամ քահանա Մելիքյանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նորին Սրբությունը ասաց. «Քվեարկեցինք աղոթքով մեր երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար, որպեսզի մեր ժողովուրդն ապրի ապահով, անվտանգ ու բարօր կյանքով, սիրո և միաբանության մեջ: Թող Աստված օրհնի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս հայոց»:

Նշենք` ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։