«Անհետաքրքիր» ընտրության «հետաքրքիր» կողմը. սոցկայքերի սև ու սպիտակ հումորները

Պատառոտված քվեաթերթիկներ, մտահոգ ու սև թեկնածուներ, ուրախ հարսանիք և Ֆրանկլին Գոնսալես։ Սոցիալական կայքերն իրենց ընտրությունն ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրության` շատերի համոզմամբ «անհետաքրքիր» ընթացքը ոմանք փորձեցին հետաքրքիր դարձնել սոցիալական ցանցերում ընտրությունների վերաբերյալ լուրջ ու անլուրջ գրառումներով։

Թերևս սկսենք լուրջ գրառումներից։ Ամենալուրջը մեր ընտրություններին վերաբերվել էր հենց Facebook-ը` հատուկ հայաստանցի ընտրողներին առաջարկելով «идет на выборы 2018 года» հուշումը։

Լուրջ գրառումների հեղինակների թվում էին նաև բլոգեր Տիգրան Քոչարյանն ու լրագրող Հասմիկ Համբարձումյանը։

Առաջինը լուսանկարներ էր հրապարակել ու հայտնել, որ Խնկո Ապոր գրադարանի աղբարկղում քվեաթերթիկներ են լցված։

Իսկ Հասմիկ Համբարձումյանն իր գրառմամբ անդրադարձել էր այդ քվեաթերթիկների համար ծախսված միջոցներին. «Ընտրություններում տպագրվել է 30 մլն քվեաթերթիկ, որի համար ծախսվել է շուրջ 50 տոննա թուղթ։ Գումարը՝ 7 մլն դոլար։ Հուսադրողն էն է, որ գումարը տվել են դոնորները»,– գրել է նա։

Բայց, իհարկե, սոցցանցերի առաջին տեղում էին ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ու առանձին ներկայացուցիչների մասին սև ու սպիտակ հումորները։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չէր սպասել, որ ուրիշներն իրեն սևացնեն, և նա օրը սկսել էր իր ու իր կուսակիցների վերաբերյալ սև հումորով։ «Մտահոգ ես մազաթափությամբ... ընտրիր Արմեն Աշոտյանին»,– նախընտրական նոր կարգախոս էր առաջարկել Աշոտյանը։

Հանրապետականին ուղղված հումորները, իհարկե, չէին թոթափել նաև այդ կուսակցության անդամների հետ կապված նոր ու հին քրեական պատմությունները։

Սև հումորի վերջին ամենամեծ ալիքը, սակայն, վերջին օրերին պտտվում է բացառապես Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի ու նրա գվատեմալական ծածկանվան շուրջ։

«Անհետաքրքիր» ընտրության «հետաքրքիր» կողմը. սոցկայքերի սև ու սպիտակ հումորները

Ֆրանկլին Գոնսալեսն իր տարբեր դրսևորումներով սոցկայքերի առաջին հորիզոնականում է։

«Թավշյա հեղափոխությանը» հաջորդած առաջին արտահերթ ընտրությունն ավարտվեց։ Լավ թե վատ, հետաքրքիր, թե անհետաքրքիր, բայց յուրաքանչյուրն իր սպասելիքն ունի այս իրադարձությունից։ Սպասելիքները տարբեր են ինչպես իրական, այնպես էլ վիրտուալ կյանքում։ Ոմանց համար դրանք նոր բացահայտումների, ձերբակալությունների, գուցե նաև նոր թամաշաների հնարավորություն են։

Ոմանց համար` ապագայի յուրօրինակ պատկերացում.

Իսկ ոմանք էլ այս ընտրություններով են մեկնարկում իրենց նոր կյանքն ու նոր երջանկությունը։

Ֆեյսբուքյան օգտատեր Գարիկ Գալիկյանն, օրինակ, այսօր քավոր էր, ու նա հայտնել է, որ «հարսին եկեղեցուց տարել է ուղիղ ընտրատեղամաս` ընտրության»։