Հայտնի է` ընտրողների քանի տոկոսն է արդեն քվեարկել

ԿԸՀ–ն հայտարարել է ընտրողների մասնակցության ցուցանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ժամը 14 ։00–ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Նրա խոսքով` ընտրելու իրավունք ունեցող 2 592 479 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 636 055 –ը։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։