Արթուր Բաղդասարյանը վստահ է` ՕԵԿ–ը տեղ կունենա ապագա խորհրդարանում

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի զարգացման, նորարարական ծրագրերով երկիրը կառավարելու, աշխատատեղեր ստեղծելու, ներքին և արտաքին սպառնալիքները հաղթահարելու օգտին: Իր քվեարկությունն այսպես մեկնաբանեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:

Սարգսյանը քվեարկելուց հետո կատակեց. «Ո՞ր բարբառով խոսեմ։ Գյումրո՞ւ»

«Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական խելացի ծրագրերով երկիրը կառավարելու օգտին, նոր աշխատատեղերի ստեղծման, այլ ոչ թե կրճատման օգտին, Հայաստանի առջև ծառացած բյուր ու բազում ներքին ու արտաքին սպառնալիքները նորարարական մոտեցումներով կառավարելու ու հանգուցալուծելու օգտին»,– ասաց նա։

Բաղդասարյանը հայտնեց, որ ժամը 10.00-ի դրությամբ իրենք ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացել, և հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի, ՕԵԿ-ն էլ կլինի ապագա խորհրդարանում:

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։