Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է քվեարկության. լուսանկարներ և տեսանյութ

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը նույնպես կատարեց իր քաղաքացիական պարտքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանը 9/19 ընտրատեղամասում մասնակցեց Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը։

Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է քվեարկության. լուսանկարներ և տեսանյութ

«Քվեարկեցի հանուն խաղաղության»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց նա։

Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է քվեարկության. լուսանկարներ և տեսանյութ

Տեր–Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` արձագանքելով միայն Արցախի վերաբերյալ հարցին։ Լրագրողները հետաքրքրվեցին` արցախյան հարցի վերաբերյալ մտահոգություն ունեք։ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունի»,– արձագանքեց առաջին նախագահը։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Լևոն Տեր–Պետրոսյանը գնացել է քվեարկության. լուսանկարներ և տեսանյութ

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։