Բախվել են Սաշիկ Սարգսյանի և Գագիկ Բեգլարյանի բեռնատարները

Բախման հետևանքով տեղի է ունեցել գազի ուժեղ արտահոսք, կոտրվել են գազասյուներն ու գազախողովակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Արարատի մարզում 2 Կամազ բախվել են իրար, ապա հարվածել գազատար խողովակին։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com.ը` երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 23:40-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Սաշիկ Սարգսյանը իր վարած Կամազ 5320 մակնիշի 52 ՏԼ 472 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 55-ամյա Գագիկ Բեգլարյանի վարած Կամազ մակնիշի 35 MD 383 համարանիշի ավտոմեքենային:

Ավտովթար Գեղարքունիքում. տուժածների մեջ կան երեխաներ

Բախման հետևանքով Կամազները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի երկայնքով ձգվող D=159 մմ միջին ճնշման գազատար խողովակին: Բախման հետևանքով տեղի է ունեցել գազի ուժեղ արտահոսք, կոտրվել են գազասյուներն ու գազախողովակը: Վարորդներին տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Արարատի մարզի պատասխանատուներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի հետևանքով էլ նշված հատվածում գործող մի քանի գազալցակայաններ գազ չստանալու պատճառով ժամանակավորապես ավտոմեքենաների լիցքավորումը դադարեցրել են: Ավտոմեքենաները բարձած են եղել ցեմենտով: