ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Փարիզում «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ բերման ենթարկված անձանց թիվն այսօր հասել է 548–ի, նրանցից 272–ին ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ոստիկանությանը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բերման են ենթարկել 481 մարդու։
Նշենք, որ «Դեղին բաճկոնները» բողոքի ցույցեր են անցկացրել նաև Գրենոբոլ և Մարսել քաղաքներում։ Իզերի դեպարտամենտի պրեֆեկտուրայի տվյալներով` Գրենոբլում 15 մարդու են ձերբակալել, նրանց թվում է եղել նաև շարժման առաջնորդներից մեկը` Ժյուլյեն Տերյեն։ Քաղաքում լարված իրավիճակ է։ Իսկ Մարսելում ցույցերը խաղաղ են անցել, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 1000–ի։։
Բենզինի թանկացման դեմ բողոքող «Դեղին բաճկոնների» ցույցերը մեկնարկել են նոյեմբերի 17-ին։ Զանգվածային բողոքներն ուղեկցվում են ցուցարարների և ոստիկանների բախումներով։ Ցուցարարները քանդում են փողոցների սալաքարերը, այրում են մեքենաները, վնասում խանութներն ու բանկերը։