Հայտնի է` ով է հաղթել «Միսս աշխարհ 2018» գեղեցկության մրցույթում

Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը Մեքսիկայից է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Չինաստանի Սանյա քաղաքում անցկացված «Միսս աշխարհ 2018» գեղեցկության մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչ Վանեսա Պոնս դե Լեոնը։

«Մենք նոր «Միսս աշխարհ» ունենք։ Աշխարհի 68-րդ «Միսս աշխարհը» Վանեսա Պոնս դե Լեոնն է Մեքսիկայից։ Շնորհավորում ենք», – գրված է գեղեցկության մրցույթի Twitter–ի պաշտոնական էջում։

​Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է Չինաստանի Հայնան կղզում։ Եզրափակիչին մասնակցել են 18-26 տարեկան աղջիկներ աշխարհի 118 երկրից և տարածաշրջաններից։ Նրանց թվում եղել են բժիշկներ, ուսուցչուհիներ, լրագրողներ և դասախոսներ։

Մրցույթի մասնակիցները Սանյա են մեկնել նոյեմբերի 9-ին և մեկ ամսվա ընթացքում մասնակցել են միջանկյալ մրցումներին, ազգային տարազների մրցույթին և բարեգործական նախագծերի շնորհանդեսին։

Գրեթե բոլորը կղզի են մեկնել ընտանիքի անդամների հետ. մասնակիցների եղբայրները, քույրերը, ծնողներն ու սիրեցյալներն աջակցել են նրանց։ Աղջիկների խոսքով` իրենք մրցել են ոչ թե միմյանց հետ, այլ յուրաքանչյուրն իր հետ։

«Միսս աշխարհ» մրցույթն առաջին անգամ անցկացվել է Մեծ Բրիտանիայում 1951 թվականին։ Ռուսաստանի ներկայացուցիչները երկու անգամ են նվաճել այդ կոչումը. Յուլյա Կուրոչկինան` 1992 թվականին և Քսենյա Սուխինովան` 2008 թվականին։