«Արսենալը» հաղթեց. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Անգլիայի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական դաշտում 1։0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»:

​Միակ գոլի հեղինակ դարձավ «զինագործ» Լուկաս Տորեյրան:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկում:

16-րդ տուրից հետո «Արսենալը» մրցաշարային աղյուսակում բարձրացավ՝ 34 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: