Լոռու մարզում ավտոմեքենան ընկել է 20 մետր խորությամբ ձորակը. տուժածի վիճակը ծանր է

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորակը։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 8-ին, ժամը 20:10-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Բազում գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորակը:

Երևանում թալանել են Հայաստանի գրողների միության պոլիկլինիկան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարոթյունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ստեփանավան հատվածի 10 կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Մ. Խ., 1969 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Խ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ձորակից և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: