Առեղծվածային դեպք Երևանում. հյուրանոցում հայտնաբերվել է 33-ամյա տնօրենի դին

Հյուրանոցում նաև ավտոմատ և արյունոտված դանակներ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի Քանդված կամրջի հարևանությամբ գործող «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։

Մինչ ոստիկաններն ու քննիչները զննություն են կատարել, ժամը 04։50-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել նշված հյուրանոցային համալիրից։

Առեղծվածային դեպք Երևանում. հյուրանոցում հայտնաբերվել է 33-ամյա տնօրենի դին

Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։

Առաջին հարկի մի քանի սենյակներում թե՛ հատակին, թե՛ պատերին արնանման հետքեր են եղել, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին կրակոցի հետքեր են եղել։

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզ կլինի քննիչի որոշմամբ նշանակված մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը նշված հյուրանոցային համալիրի տնօրենն էր։

Առեղծվածային դեպք Երևանում. հյուրանոցում հայտնաբերվել է 33-ամյա տնօրենի դին