ՌԱԴԻՈ

Սուրենյանց. «Դասական քարոզարշավ տեղի չունեցավ. ծրագրային բանավեճ և մրցակցություն չկար»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում իր տեսակետն է ներկայացնում քարոզարշավի վերաբերյալ:
Sputnik
Սուրենյանց. «Դասական քարոզարշավ տեղի չունեցավ. ծրագրային բանավեճ և մրցակցություն չկար»

Ըստ էության ոչ թե ծրագրային բանավեճ էր կամ կուսակցությունները ոչ թե ներկայացրեցին իրենց ծրագրերը, այլ դարձյալ ամենուր երևում էր «Իմ քայլը» դաշինքի և ՀՀԿ-ի հակադրության կնիքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Դասական առումով քարոզարշավ, ըստ էության, տեղի չունեցավ, որովհետև ծրագրերի մրցակցություն, ծրագրային բանավեճեր, դիսկուրս մենք չունեցանք»,-ասաց նա:

Մի խոսքով, ըստ քաղաքագետի, քարոզարշավն ուղեկցվեց Նիկոլ Փաշինյանի թիմի և ՀՀԿ-ի սուր հակադրությամբ, որոշ դեպքերում՝ նաև սկանդալային դրսևորումներով: