Վիզուալ քարոզարշավ. կուսակցությունների նախընտրական տեսահոլովակները

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում միայն 12 օր տևեց։ Բոլոր կուսակցությունները փորձում էին տպավորել ու հետաքրքրել ընտրողներին։ Ոմանք շեշտը դրել էին քաղաքական ինտրիգի վրա, իսկ ոմանք էլ նախընտրել էին հեծանիվ չհորինել։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Նախընտրական քարոզարշավը Հայաստանում գրեթե ավարտվել է։ Կուսակցություններն ու դաշինքները տասն օր շարունակ փորձում էին ամեն կերպ հետաքրքրել ընտրողներին։ Առաջին անգամ քաղաքական ուժերն այսքան տպագրական նյութ օգտագործեցին`տարբեր չափերի ու գույների բուկլետներ, պաստառներ, վահանակներ։ Ու այդ ամենը թույլատրված ու ոչ այդքան թույլատրված վայրերում։

Սուրենյանց. «Դասական քարոզարշավ տեղի չունեցավ. ծրագրային բանավեճ և մրցակցություն չկար»

Բոլոր կուսակցությունների ու դաշինքների առաջնորդների մասնակցությամբ բանավեճեր եղան։ Կարելի է հաշվել նրանց մասնակցությամբ ռադիո ու հեռուստահաղորդումների քանակը, իսկ ընտրողների հետ հանդիպումների հաշիվը կորցրել են երևի նույնիսկ իրենք` քաղաքական գործիչները։

Քաղաքական գործիչներն առանձնահատուկ ուշադրություն էին դարձրել  նախընտրական տեսահոլովակների վրա։ Ի տարբերություն նախորդ բոլոր համազգային ընտրությունների` յուրաքանչյուր կուսակցությունը փորձել էր «ժողովրդական» տեսանյութ պատրաստել ու առանձնանալ։

Գրեթե բոլոր քաղաքական ուժերը շեշտը դրել էին համապատասխան երաժշտության ու տեսահոլովակներում «ապրանքանիշային» գույների օգտագործման վրա։

Անհեթեթ և այլընտրանք չունեցող. ընտրություններում հաջողելը հաղթողին պատիվ չի բերի

Որոշ կուսակցությունները կառուցել էին սցենարը քաղաքական ինտրիգի վրա, ու պետք է ասել, որ միայն շահել էին դրանից։

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քչերից է, որը կտրականապես փոխել է ոճն ու խաղացել է օպոնենտի բացթողումների վրա։ Քաղաքական ուժը բավական հաջող օգտագործեց Երևանի քաղաքապետի անհաջող արտահայտությունը հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու մասին` ամբողջ քարոզարշավը կառուցելով այդ կոնտրաստի վրա։

Խորհրդանիշները արված են երկու գույնով ու նույնիսկ նախընտրական տեսահոլովակն է սև ու սպիտակ։  Մինիմալիստական, գրեթե ասկետական 30 վայրկյանանոց տեսահոլովակը, որի երաժշտությունը հիշեցնում է ԽՍՀՄ շրջանի ֆիլմերի սաունդթրեքները, մի հստակ ուղերձ ունի՝ եթե մտահոգ ես, հավասարակշռություն պահիր։ Տպավորում է ու ենթագիտակցության մեջ մնում։

«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը հաջողացրել էր ոչ միայն վերածել ամենակարևոր ամանորյա միրգը` մանդարինը, իրենց նախընտրական քարոզարշավի խորհրդանիշին, այլև ազդեցիկ կերպով օգտագործել այն քարոզչական տեսահոլովակում։

Բոզոյան. «Հաջորդ իշխանությունը կարող է նախորդից լավը չլինել»

Կուսակցությունը, հիշատակելով «սևերի ու սպիտակների» («Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ–ի միջև) ոչ ֆորմալ պատերազմը, բավականին ակնհայտ լուծում է առաջարկել` «ներկել» է իրեն վառ ու հյութեղ գույներով` կանաչ ու նարնջագույն։

Քարոզարշավի հիմնական միտքն է «մենք ուրիշների քաղերը չենք խաղում»։ Դրան ակնարկում է  նաև կարգախոսը` «Քաղաքականացնենք քաղաքականությունը»։ Ընդհանուր առմամբ տվյալ քաղաքական ուժն ամեն կերպ ցուցադրում է, որ ուզում է  առանձնանալ` ելույթ ունենալով նոր մոտեցումների ու կրեատվի կողմից։

ՀՅԴ «Դաշնակցությունը» նույնպես օգտագործել է սևի ու սպիտակի կոնտրաստը, բայց որոշել է համեմել այն իր ապրանքանիշային կարմիր գույնով։

Հարմար «կաշառակերը» և սև PR–ը. Արամ Հարությունյանի հետ սկանդալում մի «բայց» կա

Քարոզարշավի դեմքն է  դարձել նախընտրական ցուցակի համար առաջին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որն ըստ ամենայնի կոչված է ցուցադրել համախոհների անսահման վստահությունը։ Ավանդականորեն հիմնական շեշտը դրվել է հայրենասիրության ու ազգային արժեքների վրա։

Տեսահոլովակը առանձնահատուկ տեսարժան են դառնում ռազմական կադրերը ու զինվորների լուսանկարների ցուցադրությունները։ Վիզուալ կոնտրաստը լրացնում է խիստ երաժշտություն  ու տեքստը կարդացողի թավ ձայնը։ Ամեն ինչ վկայում է կուսակցության երկար տարիների պատմության ու ավանդական արժեքների նկատմամբ դրա նուրբ վերաբերմունքի մասին։

Այստեղ կրեատիվ չկա, փոխարենը կուսակցությունը հերթական անգամ ապացուցել է կայունության իր հերթական ձգտումը։

«Իմ քայլը» դաշինքը, որի պարագայում անակնկալներ չեղան, դիմել է հեղափոխական թեմատիկային, ևս մեկ անգամ հիշեցնելով ժողովրդական շարժման առաջնորդի մասին։ Բնականաբար, օգտագործվել են այսպես կոչված «հեղափոխական ծափերը»։

Միաժամանակ գունագեղ տեսահոլովակում երևում է, որ հեղափոխությունն անցյալում է ու ժամանակն է ամրապնդել արդյունքն ու դրան «հուշարձան» սարքել, արարել ու ստեղծագործել։ Ու վերջում հիշեցում, որ պետք է միանալ համատեղ գործունեության  մեջ, ինչը «ի զորու է կերտել երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»։

«Լուսավոր Հայաստանը» նախընտրել է ավանդական մոտեցումը։ Այստեղ որոշել են հեծանիվ չհորինել, կարծելով, որ երկիրը մանուշակագույնի մեջ «խեղդելը» լավագույն տարբերակն է։ 

Առանձնահատուկ օրիգինալ չէ նաև տեսահոլովակը։ Դասական ոճով պատգամավորների թեկնածուները համառոտ ներկայացնում են` ինչու է պետք քվեարկել հենց նրանց օգտին։ Հավանաբար, այսպիսով` կուսակցությունը ուղերձ  հղում ժողովրդին, որ չի փոխում աշխատանքի ոճը։

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարզապես անտեսել է կրեատիվը, նախընտրական քարոզարշավի ընթացքում նույնպես նախընտրելով դասականը` ամենախիստ ընկալմամբ։ Ընտրողների հետ հանդիպումներից ու հեռուստաշոուներին մասնակցելուց այն կողմ այս կուսակցությունում չեն կարողացել հորինել ոչ մի բան։

Տեսահոլովակը նույնպես զուսպ է։ Ամեն ինչ լավագույն քաղաքական ավանդույթներում։ Խոսող մարդիկ, երեխաներ, քաղաքի կադրեր ու մի քիչ ծրագրային դրույթներ։

«Ազգային առաջընթացի» նախընտրական տեսահոլովակը սարսափելի ձանձրալի է. այն կարելի է  դիտել մի քանի անգամ ու ոչինչ չհիշել։ Կուսակցության լոգոն եռագույնի գույներով է, ներկայացվում են ծրագրային դրույթներն ու բարձրաձայնում են համապատասխան խնդիրները։ Հավանաբար, նորաստեղծ կուսակցությունը չէր ուզում ռիսկի դիմել, ու դիմել է փիարի ամենատարածված միջոցներին։

Սթրիթ արտ ու ռոք երաժշտություն, հայտնի դեմքեր նոր կերպարով ու սովորական կենցաղային իրավիճակների վառ ձևավորում։ Տեսահոլովակի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սերնդների միջև փոխօգնությանը։ Աշխույժ երաժշտական ուղեկցություն, նախարար վարորդներ, խնջույքասեր պատգամավոր, թարմ դեմքերն ու լարված սցենարը պահում է ուշադրությունն ու հետաքրքրություն է առաջացնում։ Իսկ վերջում «ես ու դու դառնում է մենք» ու այդ ամենը խորհրդարանի աստիճաններին։

«Օրինած երկիրն» այս անգամ զարմացրեց ոչ թե անվանման փոփոխությամբ, ինչպես նախորդ ընտրություններին, այլ բավականին կրեատիվ տեսահոլովակով, ու ոչ թե մեկ, այլ երկու։ Կուսակցությունում որոշել են օգտագործել «Մաֆիա» խաղի ռազմավարություն  ու կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի դեմքը։ Բնականաբար, տեսահոլովակը պարզաբանում էր նախորդ մեղքերն ու «միամտությունը»։ Երկրորդ մասն ավելի կրեատիվ է, առաջնորդից ցավի հայտնվում է Շերլոկ Հոլմսն ու վստահեցնում է, որ «համար 9 կարմիր խաղացող է»։

«Բարգավաճ Հայաստան» ու «Սասնա ծռեր» կուսակցությունները որոշել են նախընտրական տեսահոլովակներ չօգտագործել։ Երկու կուսակցություններն էլ տեսահոլովակներ են նկարահանել, որտեղ համառոտ ներկայացվում է իրենց ծրագրային դրույթները։ Դա վկայում է  այն մասին, որ կուսակցություններում չեն կարևորում նման տեսահոլովակներն ու չեն ուզում դրա վրա ժամանակ ծախսել։