Հայաստանում ցուցադրել են Ս–300 համալիրներ. տեսանյութ

Հայաստանի հակաօդային պաշտպանության զորքերը կարող են մոխրացնել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զինուժ մեդիա» նախագծի շրջանակում ցուցադրել է Ս–300 զենիթահրթիռային համալիրները։

«ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ: Հայաստանի օդային սահմաններն անառիկ են շնորհիվ զորատեսակի անձնակազմի փայլուն պատրաստության, ինչպես նաև ժամանակակից սպառազինության, որով հետևողականորեն ու շարունակաբար համալրվում է հայոց բանակը»,- նշված է «Զինուժ մեդիայի» յութուբյան էջում և կից հրապարակված է տեսանյութում։