Այսուհետ դեկտեմբերի 7-ը ոչ միայն հիշատակի, այլև դիմակայության օր է

ՀՀ կառավարությունը փոփոխություն է առաջարկում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում այսօր սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի։

Նոր նամականիշը կխորհրդանշի վերածնվող Սպիտակը. լուսանկարներ

Օրակարգային առաջին հարցով կառավարությունը հաստատեց ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկը` դեկտեմբերի 7-ն այսուհետ նշել ոչ միայն որպես հիշատակի, այլև որպես աղետների դիմակայության օր։

ԱԻՆ ներկայացրած նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածում «հիշատակի» բառից հետո լրացնել «և աղետներին դիմակայունության» արտահայտությունը:

Նախագիծը ներկայացնելով նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ երկրաշարժի ողբերգական հետևանքները պայմանավորված էին նաև նրանով, որ տուժած բնակավայրերի բնակչությունը պատրաստ չէր դիմակայելու բնական աղետին։

Կառավարության հաստատած նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։