Ավտովթար Գեղարքունիքում. տուժածների մեջ կան երեխաներ

Տուժածներից տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել են երեխաներ։

Շղթայական ավտովթար Երևանում. 5 մարդու հիվանդանոց են տեղափոխել

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը,  դեկտեմբերի 6-ին, ժամը 19:10-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Փամբակ գյուղի բնակիչներ, 12-ամյա Էլինա Սուքիասյանը, «ճակատի պատռված վերք, փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ 40-ամյա Էլմիրա Սուքիսայանը, «ստորին ծնոտի քերծվածքներ, քթոսկրի գծային կոտրվածք առանց տեղաշարժի, լեզվի պատռված վերք» ախտորոշմամբ Հրազդան քաղաքի բնակիչ, 2-ամյա Ալեքս Նարինյանը, «ձախ սրունքթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ՝ Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կարինե Մկրտչյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Մկրտչյանը՝ «աջ սրունքաթաթային հոդի կոտրվածք» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակի շտապօգնության ավտոմեքենայով՝ այսօր, ժամը 18:00-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 44.3 կմ հատվածում Հ. Մկրտչյանի կողմից վարած Mercedes մակնիշի 35 QL 041 համարանիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներն, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: